ԱՄՆ-ը կրճատել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը
ԱՄՆ Պետքարտուղարությունը մշակել է տարբեր պետություններին տրվող ֆինանսական օժանդակության վերաբերյալ նախագիծ:
Նախագծում նշված է, որ 2015 թվականին Միացյալ Նահանգները ավելի կնվազեցնի Ադրբեջանին տրվող օգնության չափը, քան մինչ այդ տրվել է:
Այսպես, 2013 թվականին ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացրել էր 16մլն դոլար, 2014 թվականին՝ 14,4 լն դոլար, իսկ 2015 թվականին գումարի չափը կկազմի 12,7 մլն դոլար:
Հատկացվելիք գումարից 9,6 մլն դոլարը կուղղվի տնտեսական ոլորտի բարեփոխմանը, 800 հազարը՝ թմրաբիզնեսի դեմ պայքարին, 600 հազարը՝ զորավարժություններին, 1,7 մլն դոլարը՝ ռազմական ոլորտին: