211652_close_icon
views-count1365 դիտում article-date 11:58 10-08-2019

Չինաստանում Foxconn-ը երեխաներին ստիպել է գիշերներն աշխատել

Amazon- ի սարքավորումների մատակարար Foxconn ընկերությունը Չինաստանի իր գործարանում ապօրինաբար օգտագործում է երեխաների աշխատանքը։ Այս մասին է վկայում [url=https://www.theguardian.com/global-development/2019/aug/08/schoolchildren-in-china-work-overnight-to-produce-amazon-alexa-devices]The Guardian[/url] պարբերականի հետաքննությունը։ Արտադրողն աշխատանքի է վարձել Հենյան քաղաքի դպրոցների և տեխնիկական քոլեջների աշակերտներին։ Սակայն պարբերականում պարզել են, որ երեխաներից շատերը ստիպված են եղել գիշերները և արտաժամ աշխատել։ Չինաստանի աշխատանքային օրենսդրության համաձայն՝ ընկերությունները կարող են 16 տարեկանից բարձր անչափահաս աշխատակիցների վարձել, սակայն վերջինները չպետք է գիշերային ժամերին և արտաժամյա աշխատանք կատարեն։ Բացի այդ, ընկերությունը վճարել է ուսուցիչներին այն բանի համար, որ նրանք գիշերային ժամերին ուղեկցել են աշակերտներին և նրանց խթանել աշխատանքի։

Նմանատիպ նյութեր