Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Հովնանյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, օգոստոսի 8-ին ստորագրել է որոշում, ըստ որի՝ Արման Հովնանյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Հովնանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»: