211652_close_icon
views-count2077 դիտում article-date 14:40 09-08-2019

ԵՊԲՀ-ն կհամագործակցի ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի հետ

ԵՊԲՀ-ն, խիստ կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը՝ շարունակում է ուղղորդվել է միջազգային չափորոշիչներով, որոնք առկա են հեղինակավոր բժշկական կրթօջախներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը։ Առաջնորդվելով՝ դեպի միջազգայնացում սկզբունքով՝ ԵՊԲՀ-ն ձեռք է բերել բացառիկ համաձայնություն «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ, և առաջիկայում պատրաստվում է կնքել համագործակցության տարբեր համաձայնագրեր: Ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում: Համագործակցությունը, փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետներին հնարավորություն է ընձեռում պարբերաբար այցելել Հայաստան և ԵՊԲՀ-ում հանդես գալ դասախոսություններով: Հավելենք, որ բուհի ղեկավարությանը հաջողվել է նաև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել կլինիկական օրդինատորների կեցության և այլ ծախսերի հետ կապված:

Նմանատիպ նյութեր