211652_close_icon
views-count1703 դիտում article-date 16:13 08-08-2019

Աղբահանության կազամակերպման և սանմաքրման ոլորտը նոր կանոնակարգող ունի

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի պետական լիազոր մարմնի ճանաչումը հնարավորություն կտա հանրապետությունում կիրառել աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվա-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման մոդելներ, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման «խելացի» սխեմաներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել և վերահսկել բնագավառում ներգրավված անձնաց գործունեության պայմանները և ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև ձևավորել մշտադիտարկման միասնական համակարգ: Հանրապետության 502 համայնքներից կազմակերպված աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացվում է hիմնականում քաղաքային բնակավայրերում և քաղաքամերձ գյուղական բնակավայրերում: 2019 թ. հունիսի 1-ի տվյալներով հանրապետության 60 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։ Անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում: Խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցվել են 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով) հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջներին: Բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբավայրեր և բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: 2017 թ. մայիս ամվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում գույքագրվել է 2031 աղբանոց, 495 հա ընդհնաուր տարածքով։ Համայանքների հետ համագործակցության արդյունքներով մոտ 1600-ը փակվել են, հողածածկվել են։

Նմանատիպ նյութեր