3410 դիտում
12:18 02-06-2020
Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«[url=https://armenpress.am/arm/news/1017075.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղևորափոխադրումների ընթացքում փոխադրողն իրականացնի ուղևորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչն անվտանգ ուղևորության և ուղևորափոխադրման կարևորագրույն պայմաններից է, ինչպես նաև սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելիս:
«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի համապատասխան հոդվածի համաձայն, չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն 45-րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել 15-րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա կամ անմիջապես այդ ժամանակահատվածից հետո: Ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 «կողմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:
Նմանատիպ նյութեր
2371 դիտում
21:59 12-12-2019
ՊՆ-ն առաջարկում է վերականգնել Բանակի մարզական ակումբը. օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
2369 դիտում
12:57 24-01-2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
1896 դիտում
11:13 13-02-2020
Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ
Այս բաժնից
1123 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1168 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
892 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան