211652_close_icon
views-count48675 դիտում article-date 14:16 08-08-2019

Արարատի մարզի Մխչյան գյուղում հրդեհ է բռնկվել Toyota Land Cruiser-ում. մինչ հրշեջների ժամանումը` կրակը մարել են քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, օգոստոսի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի հրդեհի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Աճառյան փողոցի թիվ 3 տան բնակիչ 25-ամյա Հարութիկ Մկրտչյանին պատկանող, նրա տան դիմաց կայանված Toyota Land Cruiser մակնիշի 01 LD 015 համարանիշի ավտոմեքենայում։ Մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր