211652_close_icon
views-count1528 դիտում article-date 12:28 08-08-2019

ՔԿՀ-ներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են արգելված իրեր

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում խցերից հայտնաբերել են ինքնաշեն 2 պարան և 2 պարսատիկ, 1 բջջային հեռախոս, 1 մարտկոց, 3 լիցքավորիչ, 2 ականջակալ, 3 զառ, 36 գործարանային և 32 ինքնաշեն եղանակով պատրաստված խաղաքարտեր: Հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր