2856 դիտում
11:04 08-08-2019
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ կնվազեցվեն ռոումինգի ծառայությունների սակագները. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝
- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
- տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:
Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում»,- նշել է նա:
Նմանատիպ նյութեր
2975 դիտում
15:03 18-12-2019
Արցախի հետ ռոումինգի ծառայությունների սակագները հուլիսից զգալիորեն կնվազեն. Արշակյան
5767 դիտում
23:17 07-08-2019
2020-ի հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագները
1257 դիտում
16:59 27-06-2014
Արցախի և ՀՀ ՏՄՊՊՀ-ների միջև համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Այս բաժնից
439 դիտում
19:13 29-04-2024
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խում անձինք են ձերբակալվել
454 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
595 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր