Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի տան մոտ բախումների հետևաքնով կա 1 զոհ և տասնյակ վիրավորներ
Ղրղզստանում շարունակվում են բախումները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Կոշ Տայ գյուղում գտնվող տան մոտակայքում՝ նրա կողմնակիցների և հատուկ ջոկատայինների միջև:
Ինչպես հաղորդում է [url=https://www.interfax.ru/world/671971]interfax.ru[/url] գործակալությունը, անցած գիշեր բախումների հետևանքով վիրավորվել է 15 իրավապահ, հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել է հիվանդանոցում, վիրահատության ժամանակ: Վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասել է 36-ի:
ria.ru-ի փոխանցմամբ՝ Աթամբաևի տան մոտակայքում հրդեհ է բռնկվել, կրակոցներ են լսվում:
Ժամեր առաջ հատուկջոկատայինները փորձել են ձերբակալել Աթամբաևին, սակայն դա նրանց չի հաջողվել, ինչից հետո վերջիններս երկրորդ գրոհն են սկսել:
Հաղորդվում է, որ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մտադիր է այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին ցանկանում են ձերբակալել հարցաքննության ներկայանալու ծանուցումներն անտեսելու համար: