5399 դիտում
17:58 07-08-2019
«Ղալաթ են անում, որ նման բան են հրապարակում». Օգանովսկին BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին . aravot.am
Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ) [url=https://https://www.aravot.am/2019/08/07/1059247/?fbclid=IwAR2T95M9IBCHhmvvJL1blL_r2MrZjZrFYTkLiQ6BQ0gO8NPHFwGqKf9Uwfw]Aravot.am[/url]-ի հետ զրույցում հերքեց իր մասին [url=https://www.bbc.com/russian/features-48958033]BBC[/url]-ի հրապարակած տեղեկությունները:
«Ղալաթ են անում իրենք, որ նման բան են հրապարակում: Ոչ մի կրակոց չկա»,- ասաց Կարապետյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի հրապարակմանը:
Կայքի հարցին, թե ում ցուցումով է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եկել Երեւան, նա պատասխանեց. «Հրամանի համաձայն, էլ ինչ ձեր հարցին պատասխանեմ, որպես մարդ, դուք ասում եք կրակոցներ, մի հատ փամփուշտ չի կրակվել: Հազար ու մի բան կարող են ասել, նստեմ սաղին պատասխա՞ն տամ: Մեր կողմից հրամանի համաձայն մի հատ փամփուշտ չի կրակվել: Մենք եղել ենք կառավարության շենքում, որտեղ ոչ մի կրակոց չի եղել: Մենք կառավարության շենքից դուրս չենք եկել»:
Հարցին, թե ինչու էր եկել Երեւան ու փակվել կառավարության շենքում, նա պատասխանեց. «Ես արդեն ջղայինանում եմ, որովհետեւ իրար չհասկացանք»:
Մեր հարցին, իսկ չի՞ բացառվում, որ կառավարության շենքից զանգերով ղեկավարեիք գործողությունները, նա պատասխանեց. «Ոչ մի կապ չեմ ունեցել, այ ձեր ցավը տանեմ»:
Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/08/07/1059247/?fbclid=IwAR2T95M9IBCHhmvvJL1blL_r2MrZjZrFYTkLiQ6BQ0gO8NPHFwGqKf9Uwfw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4963 դիտում
10:49 11-05-2022
Ստեփանակերտի հրապարակում կրակոցների գործով ձերբակալվել է գեներալ Սամվել Կարապետյանը` Օգանովսկին . ՍիվիլՆեթ
9088 դիտում
23:26 08-08-2019
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը՝ BBC-ի հրապարակման մասին. 168.am
Այս բաժնից
4486 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
793 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
799 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան