8875 դիտում
23:26 08-08-2019
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը՝ BBC-ի հրապարակման մասին. 168.am
[url=https://168.am/2019/08/08/1158508.html?fbclid=IwAR3be4CSXx2Z72bw5BSjK_0B430aL3cjzJEG8v90Y11egIqmP-ocUEWzDbE]168.am[/url]-ը գրում է. «Նախօրեին BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձ էր կատարել Հայաստանում 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններով հարուցված քրեական գործի նյութերին։ Ընդ որում, հոդվածում նշվում է, որ լրատվամիջոցին տրվել է նախաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն՝ դրանով իսկ ընդգծելով Հայաստանի ներկայիս իշխանության հետ առնչություն ունենալու կամ, ավելի ճիշտ՝ համագործակցելու կարևորագույն հանգամանքը:
Իհարկե, ավելի ուշ հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հեղինակներից մեկը՝ հայազգի Գրիգոր Աթանեսյանը, հերքել էր Քննչական կոմիտեի հետ կապեր ունենալու վարկածը և վկայակոչել էր Հայաստանից ինչ-որ անանուն աղբյուր:
Հոդվածում մարտի 1-ին 10 հոգու սպանությունը մեղսագրվում է Արցախից բերված 20 հոգանոց մի ջոկատի, և, ինչպես նշվում է BBC-ի նյութում՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) գլխավորած ղարաբաղյան ջոկատն է դա եղել, ու այն տեղակայվել է Հայաստանի նախագահական նստավայրի նկուղում:
Մինչդեռ մարտի 1-ի գործողությունները հիմնականում ծավալվել են Ազատության հրապարակում, ապա՝ Մյասնիկյանի արձանի շրջակա տարածքում, այդտեղից՝ դեպի Պարոնյան և Մաշտոց ձգվող հատվածում:
Ավելին, մամուլը բազմիցս գրել է, որ այդ օրերին Ղարաբաղից բերված զորքը գտնվում էր կառավարության շենքում և, թերևս, իրականացնում էր հիմնականում պետական գերատեսչական կառույցները հսկելու գործառույթ:
Մարտի 1-ի կրակոցներին Ղարաբաղի զորքի անմիջական մասնակցության մասին տեղեկություններ հայտնի չեն, որոշակի առումով, տեղակայման տրամաբանությունից ելնելով՝ անգամ գրեթե բացառելի:
Ի դեպ, Կառավարության շենքում Ղարաբաղից բերված զորքի ապաստանելու մասին երեկ «Առավոտին» տված մեկնաբանության մեջ հաստատել է նույն ինքը՝ գեներալ-մայոր Օգանովսկին և BBC-ի հրապարակումը անվանել էր ծայրից ծայր հորինված հեքիաթ:
Այն ժամանակվա ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով ներկայում ՀՀ Զինված ուժերում է՝ հեղափոխությունից հետո նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ, 168.am-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց հոդվածագրերի պնդումները՝ Ղարաբաղից բերված ջոկատին կրակելու հրահանգ տալու և նրանց առհասարակ նախագահական նստավայրի նկուղում պահելու վերաբերյալ:
Բանակի գեներալ-գնդապետի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ անձամբ ամբողջ իրողությունը ներկայացրել է Քննչական կոմիտեում, ավելին՝ թե՛ իր, և թե՛ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) կողմից ՔԿ-ում տված ցուցմունքներում նման տեղեկատվություն չկա, չկան զուգադիպող նյութեր:
«Այն, ինչ իրականում եղել է այդ օրերին, այդ մասին ես և գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ցուցմունք ենք տվել Քննչական կոմիտեում, և, բնականաբար, ցանկալի չէ՝ այդ մասին ես հեռախոսով հրապարակայնացնեմ հիմա: Համենայն դեպս, մի բան հաստակ կասեմ՝ մեր տված ցուցմունքներիում և BBC-ի հրապարակած տեքստում տեղեկատվության համադրումներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց բանակի բարձրաստիճան պաշտոնյան:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://168.am/2019/08/08/1158508.html?fbclid=IwAR3be4CSXx2Z72bw5BSjK_0B430aL3cjzJEG8v90Y11egIqmP-ocUEWzDbE]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
11:20 08-05-2015
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը եռատոնին նվիրված արիության դաս է վարել Արցախի մայր ԲՈՒՀ-ում
1302 դիտում
12:13 27-05-2015
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
1510 դիտում
10:23 04-06-2015
ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը՝ ՀՀ պաշտպանության նախարա՞ր. Ժամանակ
Այս բաժնից
310 դիտում
16:28 21-05-2024
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
301 դիտում
16:21 21-05-2024
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով
292 դիտում
16:18 21-05-2024
Մեղադրող կողմը միջնորդեց 2 ամսով երկարացնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը