211652_close_icon
views-count4602 դիտում article-date 14:45 28-05-2019

«Ղալաթ էին անում». Տիգրան Ավինյանը՝ Ազատության հրապարակից Բակո Սահակյանի հասցեին hնչած սպառնալիքների մասին. tert.am

«Ղալաթ էին անում». փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Ապարանում այսպես արձագանքեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանի հայտարարություններին, կոչերին երբ վերջինս ասել էր, որ ինքն առաջինը կլինի, որ կոչ կանի ու կգնա և «քարով կցխի» Բակո Սահակյանի գլուխը, եթե վերջինս հանկարծ որոշի Ռոբերտ Քոչարյանին տանել Արցախ և չվերադարձնել ՀՀ իրավապահներին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/28/avinyan/3010463?fbclid=IwAR0fFpoF0uC8BuTasCLJvlaVVT6I2plvOEZpJ4FKdjbA7mXmQc12H2nT090]Tert.am[/url]-ը։ Հարցին՝ իրավապահներն այդտեղ անելիք չունեի՞ն, այդ անձը հիմա ազատության մեջ է, անգործություն չկա՞ իրավապահների կողմից, փոխվարչապետը պատասխանեց. «Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ այդ կոչերից հետո»: Ինչ վերաբերում է հարցին, որ կոչերը հնչեցրած անձն ազատության մեջ է, Տիգրան Ավինյանը հարցրեց. «Պետք է արդեն բանտարկվե՞ր, այսինքն՝ դատարանի վճի՞ռ է կայացվել, որ անձը մեղավոր է և պե՞տք է դատապարտվի»: Ի պատասխան հարցի՝ պե՞տք է գործողություն լինի, որ քայլերի գնաք, նա ասաց. «Կարծում եմ՝ համապատասխան քննություն պետք է լինի և այդ քննությունը ցույց կտա, թե արդյունքներն ինչ կլինեն»: Տիգրան Ավինյանը բացառեց, որ այդ հանրահավաքը կազմակերպել են իշխանությունների դեմ ուժերը, որպեսզի վարկաբեկեն իշխանությանը: «Ես դավադրությունների տեսություններին չեմ հավատում, դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ քայլերի արդյուքներն են, չմտածված, ոչ խորապես մտածված և ոչ այդքան լավ հետևանքներ ունեցող»,- նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/28/avinyan/3010463?fbclid=IwAR0fFpoF0uC8BuTasCLJvlaVVT6I2plvOEZpJ4FKdjbA7mXmQc12H2nT090]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր