948 դիտում
17:46 07-08-2019
Իրաքցի պատգամավորն առաջարկել Է խորհրդարանում կախել Սադամ Հուսեյնի դիմանկարը
Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր Քազիմ աս Սայադին առաջարկ է արել՝
դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ՝ այժմ գործող խորհրդարանականներին:
Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտնել է Shafaaq News նորությունների պորտալը։
Աս Սայադիի կարծիքով՝ Ներկայացուցիչների խորհրդի գլխավոր դահլիճում պետք է կախվի լուսանկար, որտեղ Սադամ Հուսեյնը պատկերված է ձեռնաշղթաներով դատավարության ժամանակ: Պատգամավորը վստահ է, որ դա պետք է օրինակ և հիշեցում ծառայի Իրաքի բոլոր պետական պաշտոնյաների համար, որ իշխանությունը չի կարող բռնատիրվել և գտնվել մեկ մարդու ձեռքին:
Գրավոր ուղերձում աս Սայադին նշել է, որ իր համոզմամբ, նախկին նախագահի այդ դիմանկարը պետք է կախվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ երկրի կառավարության շենքում:
Նմանատիպ նյութեր
2050 դիտում
23:21 15-06-2014
Սադամ Հուսեյնի աղջիկը ողջյունել է հեղափոխական ISIS-ին
1021 դիտում
21:10 03-07-2014
ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը և նրա կողմնակիցները կարժանանան Սադամ Հուսեյնի ճակատագրին
1377 դիտում
13:36 16-03-2015
Իրաքում ավերվել է Սադամ Հուսեյնի գերեզմանը
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
637 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ