1418 դիտում
17:20 07-08-2019
Շահումյանում և Քաշաթաղում կկառուցվի 27 բնակարան և դպրոց
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 7-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ընկերության վարչական խորհրդի անդամներ Ստեփան Տեր-Պետրոսյանին ու Վաչե Մելքոնյանին: Քննարկվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս») տասներկու և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս» ) տասնհինգ տներ կառուցելու ծրագրին առնչվող հարցեր։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն շահագործման մինչև տարեվերջ:
Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի կառավարության անունից «Արի» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր՝ ազդարարելով Աղավնո համայնքում դպրոցական շենքի շինարարության մեկնարկը:
Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերության աջակցությունը Արցախում վերաբնակեցման գործընթացին՝ ընդգծելով Սփյուռքի հետ փոխշահավետ ծրագրերի հետևողական իրագործումն ու ընդլայնումը:
Նմանատիպ նյութեր
4675 դիտում
13:59 22-03-2018
Երևանում երիտասարդական ավան կկառուցվի. 1000 բնակարան. ծրագրի արժեքն է 52 մլրդ դրամ
2590 դիտում
20:29 23-08-2020
Արցախի Մարտունի շրջկենտրոնում 500 նոր բնակարան կկառուցվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1075 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1486 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1285 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը