211652_close_icon
views-count3735 դիտում article-date 23:50 07-08-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Oգոստոսի 6-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սարի-թաղում իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 58-րդ կմ-ին «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել դաշտը. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53 A» բեռնատարին. «Ֆորդ Տրանզիտ»-ի 30-ամյա վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Չարենցի փողոցում «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին «Դաիչի» մոտոցիկլը կողաշրջվել է. 34-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 33-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 235-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 52-04» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Նմանատիպ նյութեր