Պանաման Վենեսուելայում ժողովրդավարական ռեժիմի վերականգնման համար Կարակասի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն է տեսնում և մտադիր է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ առաջիկայում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
«Բացի այդ, Վաշինգտնոը չի պատրաստվում անգործ նստել ու հետևել Վենեսուելայում բռնապետության վերականգմանը»,-իր հերթին նշել է Փենսը։
Հուլիսի 30-ին Վենեսուելայում անցկացվել էին ասամբլեայի ընտրություններ, որը նպատակա ուղղված է երկրում պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և հիմնական օրենսդրության փոփոխությանը։
Դրա հետ կապված՝ երկրի ողջ տարածքում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր, իսկ Միացյալ Նահանգներն այդ ընտրություններն անվանեցին «հարված՝ ողջ կիսագնդին» և պատժամիջոցներ սահմանեցին նախագահ Մադուրոյի և ասամբլեայի մի քանի անդամների նկատմամբ։