1601 դիտում
13:14 06-08-2019
Ավստրիայի իշխանությունները մտադիր են ամբողջովին ձևափոխել Հիտլերի տունը
Ավստրիայի Բրաունաու ամ Ինն քաղաքում տան նախկին տիրուհուն, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, 810 հազար եվրո փոխհատուցում կվճարեն: Երկարատև դատական գործից հետո պետության սեփականությունը դարձած տունը կվերակառուցվի, գրում է [url=https://www.dw.com/en/hitlers-birthplace-legal-battle-finally-ends/a-49903082]Deutsche Welle[/url]-ն:
Իշխանությունները ճարտարապետների են հրավիրել՝ իրենց գաղափարներով կիսվելու և վերակառուցման նոր նախագծեր ներկայացնելու համար:
«Այժմ, երբ փոխհատուցման մասին դատարանի որոշումն ընդունվել է, կարելի է տունն օգտագործելու այլ տարբերակներ փնտրել՝ բացառելով ցանկացած պրոնացիստական գործունեություն»,- ասված է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Պեշորնի հայտարարության մեջ:
Տան ճակատագիրն արդեն մի քանի տարի է՝ հանրության ուշադրության կենտրոնում է: Մտահոգված լինելով այն հեռանկարով, որ տունը կարող է նեոնացիստների պաշտամունքի հուշարձանի վերածվել, Ավստրիայի իշխանությունները նախկինում միտված էին քանդել տունը: 2017 թվականին տունը, չնայած նրա սեփականատեր Գերլինդա Պոմերի բողոքներին, առգրավվել է որպես պետության սեփականություն: Ի սկզբանե Պոմերին որոշվել է 1,5 մլն եվրո փոխհատուցում վճարել, սակայն այդ գումարը վիճարկվել է Ավստրիայի ֆինանսական դատախազության կողմից:
Ըստ օրենքի, որը 2016 թվականին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհուրդը, տեղական իշխանությունները կարող են շինությունում անցկացնել ցանկացած ճարտարապետական աշխատանք, ներառյալ շինության ամբողջական ապամոնտաժումը:
Նմանատիպ նյութեր
2594 դիտում
18:38 20-04-2015
Ինչպես մկրատի օգնությամբ ձևափոխել սովորական լողազգեստը. տեսանյութ
938 դիտում
17:27 10-06-2015
«Weidler» աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել Ադոլֆ Հիտլերի 14 ակվարելային աշխատանքներ
3104 դիտում
14:13 12-04-2017
Սպիտակ Տունը ներողություն է խնդրել Ասադին Հիտլերի հետ համեմատելու համար
Այս բաժնից
1153 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1036 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1093 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»