211652_close_icon
views-count878 դիտում article-date 13:01 06-08-2019

Նախորդ տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։ Ամփոփման արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110մլրդ 500մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30 մլրդ 182մլն ՀՀ դրամը: Բացահայտված ընդհանուր վնասից շուրջ 15մլրդ 768մլն դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով: Բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է նաև պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1մլրդ 413մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև՝ 1մլրդ 952մլն ՀՀ դրամի չափով տույժ-տուգանք: Դրանցից չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից՝ պետական բյուջե է վճարվել 1մլրդ 943մլն ՀՀ դրամը։

Նմանատիպ նյութեր