885 դիտում
23:55 05-08-2019
ՀՀ ԱԻՆ-ը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Շիրակի և Լոռու մարզերում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը հակակարկտային կայանքներից ներգործության արդյունքում կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Շիրակի և Լոռու մարզերում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 4-ին, ժամը 14:27-ից 15:52-ը Շիրակի մարզի Կամո, Մեղրաշեն, Բասեն, Ախուրյան, Արևիկ, Ազատան, Ողջի, Ղարիբջանյան, Գետք, Հայկավան, Երազգավորս, Ախուրիկ, Ոսկեհասկ համայնքների տարածքներում տեղակայված 36 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5400 կրակոց:
Ժամը 15:18-ից 16:04-ը Լոռու մարզի Մեծ Պարնի, Դարպաս համայնքների տարածքներում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 275 կրակոց:
Ժամը 16:34-ից 16:41-ը Շիրակի մարզի Հացիկ, Փանիկ, Սպանդարյան, Գեղանիստ համայնքների տարածքներում տեղակայված 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 594 կրակոց:
Ժամը 18:21-ից 18:34-ը Շիրակի մարզի Հացիկ, Շիրակավան, Ողջի համայնքների տարածքներում տեղակայված 5 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 403 կրակոց:
Ըստ ռադիոլոկացիոն կայանքներից ստացվող տվյալների՝ Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Ախուրյան, Առափի, Ղարիբջանյան համայնքների և Գյումրի քաղաքի չպաշտպանվող տարածքներում տեղացել է մանր կարկուտ:
Նմանատիպ նյութեր
1019 դիտում
09:55 30-05-2016
Լոռու, Շիրակի, Տավուշի, Արարատի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում կարկտավտանգավոր ամպեր են ցրվել
1370 դիտում
16:27 05-07-2016
Լոռու և Շիրակի մարզերում հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
1312 դիտում
16:26 09-07-2016
Շիրակի և Արմավիրի մարզերում կարկտավտանգավոր ամպեր են ցրվել
Այս բաժնից
565 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
505 դիտում
16:05 04-05-2024
«Զանգեզուրյան միջանցք»-ի շահառուների շրջանակում ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը․ Վահե Դավթյան
559 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից