Լոռու և Շիրակի մարզերում հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
Հուլիսի 5-ին, ժամը 15.15-ից մինչև 15.24-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
***
Հուլիսի 5-ին, ժամը 14.12-ից մինչև 14.42-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Մանթաշ, Փանիկ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց: