211652_close_icon
views-count2200 դիտում article-date 22:07 05-08-2019

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի մրցաշարում աշխարհի ռեկորդ է սահմանել

Պորտուգալիայում ավարտված «Ֆամալիկաո Օփեն» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի հաղթող, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Ավելին, մեր շախմատիստը ցույց է տվել 3103 գործակցի համարժեք խաղ, ինչն ամենաբարձրն է շախմատի պատմության մեջ: Մինչև այս ամենաբարձր արդյունքն էր 3098, որը գրանցել էր աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան Սինգֆիլդի Գավաթի խաղարկությունում:

Նմանատիպ նյութեր