211652_close_icon
views-count2305 դիտում article-date 21:45 05-08-2019

Սաբուրթալոյի գլխավոր մարզիչ. Ավելի փորձառու ենք, քան՝ «Արարատ-Արմենիան»

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցելու է վրացական «Սաբուրթալոյի» հետ: Վրաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին առաջին խաղից առաջ դրական է տրամադրված ու հույս ունի, որ Երևանից կվերադառնան հաղթանակով, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/05/saburtalo1/1003396]Armsport.am[/url]-ը: ««Արարատ-Արմենիան» լավ թիմ է: Նրանք ունեն ուժեղ տեղացի ֆուտբոլիստներ և որակյալ լեգեոներներ, ինչպես նաև իրենց հատուկ խաղաոճ: Մենք առավելություն կունենանք, եթե ցույց տանք մեր խաղը: Երկրորդ առավելությունն այն է, որ ավելի փորձառու ենք, քան «Արարատ-Արմենիան»: «Սաբուրթալոն» միայն մեկ վնասվածք ունի առաջին խաղից առաջ «Վագները դեռ բուժզննում պետք է անցնի, որից հետո պարզ կդառնա՝ կկարողանա մասնակցել երկրորդ խաղին, թե ոչ: Մյուսները, ովքեր ժամանել են այստեղ, պատրաստ են խաղին: Երկու ճակատով խաղալը «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչը միայն առավելություն է համարում. «Ներքին առաջնությունում ու եվրագավաթում խաղալը լավ փաստ է: Զուգահեռ խաղալը միայն օգտակար է: Թե՛ ինձ, թե՛ իմ ֆուտբոլիստներին դա միայն օգուտ կտա»: Իր թիմի մասին խոսելիս՝ մարզիչն ասաց. «Գոհ եմ իմ թիմից ու ցուցադրած խաղից: Լինում են խաղեր, որ պետք է փոխենք մարտավարությունը: Դա հեշտ է, քանի որ իմ ֆուտբոլիստները կարողանում են խաղից առաջ կամ ընթացքում հարմարվել նոր տակտիկային: Վաղվա խաղը մեզ համար բացառություն չէ ու չի տարբերվում մյուս հանդիպումներից: Անելու ենք ամեն ինչ ու սպասում ենք հաղթանակի»: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Սաբուրթալո» հանդիպումը կայանալու է օգոստոսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ 19:00-ին:

Նմանատիպ նյութեր