211652_close_icon
views-count1548 դիտում article-date 21:46 05-08-2019

Նախարար Խաչատրյանը հանդիպել է մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղներ ներկայացնող տնտեսվարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։ Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։ Տնտեսվարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշկման խնդիրներին։ Քննարկվել են նաև արտադրողների և իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր