211652_close_icon
views-count4797 դիտում article-date 14:42 05-08-2019

Սևաստոպոլում փոթորիկի ժամանակ խեղդվել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը

Սևաստոպոլի ծովախորշերից մեկում լողալիս փոթորիկի մեջ են ընկել և զոհվել քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Էլինա Գիսմեևան և Ֆաթիմա Ժագուպովան: Նրանք քիբոքսինգի Ռուսաստանի կանանց հավաքականի առաջատարներն էին: Ողբերգությունը տեղի է ունեցել Օմեգա ծովախորշում՝ «Յուգ» յախտա-ակումբի տարածքում: Նախնական տվյալներով, աղջիկներից մեկը նետվել է ալեկոծված ծովը և հզոր ալիքը նրան շպրտել է ետ: Երկրորդ աղջիկը նետվել է նրան փրկելու: Այդ վայրը նախատեսված չի եղել լողալու համար, մոտակայքում փրկարարներ չեն եղել: «Չնայած փոթորիկային եղանակի մասին զգուշացմանը, լողալու ժամանակ աղջիկները զոհվել են: Ֆիզիկապես ուժեղ աղջիկներ. մեկը՝ քիքբոքսինգի աշխարհի գործող չեմպիոնն է, երկրորդը՝ փոխչեմպիոնը», հայտնել է Սևաստոպոլի փոխքաղաքապետը: Զոհվածների դիերը երկար ժամանակ չէր հաջողվում ափ հանել եղանակային պայմանների պատճառով, քանի որ մոտորանավակները չէին կարողանում ծով դուրս գալ: «Աղջիկներին գտել են: Երկուսն էլ՝ միջազգային կարգի սպորտի վարպետներ: Մեր համար դա մեծ կորուստ է», հայտարարել է Ռուսաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր