211652_close_icon
views-count76765 դիտում article-date 12:20 05-08-2019

Առեղծվածային դեպք Երևանում․ Բուռնազյան փակուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է դի․ ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 5-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան Էրեբունու ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց Նուբարաշենի աղբավայր։ Այս պահին աղբավայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպեր գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, Արդարադատության մայոր Հովհանես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալներ՝ Արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի և Արդարադատության մայոր Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև դատական բժիշկը։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբին։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, պարզելու համար՝ ինչ սեռի է պատկանում դին, ինպես նաև՝ նրա ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր