211652_close_icon
views-count53816 դիտում article-date 10:55 05-08-2019

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ վթարի ենթարկված 60-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 5-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 60-ամյա Վարագ Ղ․-ն իր վարած VAZ-21140 մակնիշի 35 CD 294 համարանիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղից դեպի Արգել տանող 1-ին շրջադարձի ձախակողմյա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատի հիմքին, որից հետո կողաշրջված վիճակում հայտնվել ոչ երթևեկելի գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարագ Ղ․-ն տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները։ Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հադվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր