211652_close_icon
views-count3113 դիտում article-date 10:12 05-08-2019

Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել, երկրում հրաձգությունների պատճառով զոհերի հիշատակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել՝ կապված երկրի մի շարք նահանգներում հրաձգությունների հետ, հայտնում է [color=#EF2929]CNN[/color]-ն: Նշվում է, որ Սպիտակ տանը, ինչպես նաեւ բոլոր հանրայն շենքերում, զինվորական դիտակետերում եւ արտասահմանում տեղակայված օբյեկտներում դրոշները կիսով չափ կիջեցվեն մինչեւ հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը: Դրանից բացի, Պետության ղեկավարը նշել է, որ կիսում է հրաձգության հետեւանքով բոլոր տուժածների ցավը եւ այդ միջադեպերն անվանել է վախկոտության դրսեւորում: Հանգստյան օրերին ԱՄՆ-ում տեղի է ունեցել 3 զանգվածային հրաձգություն Չիկագոյում և Դեյթոնում (Օհայոյի նահանգ), որտեղ ընդհանուր առմամբ զոհվել է 9 մարդ, տուժել՝ 33-ը, և Էլ Պասոյում (Տեխասի նահանգ), որտեղ զոհվել է 20 մարդ և տուժել մի քանի տասնյակ հոգի: Հարձակումից քիչ առաջ տեխասցի հրաձիգը Համացանցում հրապարակել է մանիֆեստ, որտեղ նվիրվածություն է հայտնել ծայրահեղականների գաղափարներին և հայտարարել, որ հանդես է գալիս ԱՄՆ «լատինամերիկյան ներխուժման» դեմ: Նրա զոհերի թվում, վերջին տվյալներով՝ եղել են 7 մեքսիկացի:

Նմանատիպ նյութեր