211652_close_icon
views-count1297 դիտում article-date 09:27 05-08-2019

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անընդունելի է անվանել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի մտադրությամբ, հաղորդում է tass.ru-ն։ Նրա խոսքով՝ այդպիսի գործողություններն անհանգստության տեղիք են տալիս, երբ մերձակայքում կարող են գտնվել ԱՄՆ-ի զինվորները։ Նա նշել է, որ տվյալ գործողություններն անընդունելի են, և որ ԱՄՆ-ի իշխանությունները Թուրքիայի կոչ են անում համատեղ մոտեցման շուրջ աշխատել։ Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է անվտանգության գոտու շուրջ բանակցություններ վարել Անկարայի հետ։ «Մենք այդ երկխոսությունը սահմանամերձ գոտու անվտանգությունն ապահովելու միակ միջոց ենք համարում»,-հստակեցրել է Օրտեգուսը։

Նմանատիպ նյութեր