211652_close_icon
views-count1773 դիտում article-date 09:14 05-08-2019

Ռուսների մոտ կարոտախտի տոկոսը մնում է բարձր․ հարցում

1970-ականների վերջի 1980-ականների սկզբի խորհրդային իշխանության նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքն ավելի լավն է, քան ժամանակակից Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին վկայում են հարցման արդյունքները։Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Հարցվածները խորհրդային իշխանությունը որակել են որպես ժողովրդին մոտ, ուժեղ, ճկուն և արդար։ Ռուսական իշխանությունը նրանք համարել են հանցագործ, կոռումպացված, ժողովրդից հեռու, օտար և բյուրոկրատական։ Նշվում է, որ այդպիսի համոզմունքները պահպանվել են անգամ ռուսական իշխանության համար բարենպաստ ժամանակներում՝ 2008-ին, 2015-ին և 2016-ին։ Վերջին 10 տարիներին այս ցուցանիշը չի բարձրացել 61 տոկոսից: Կարոտախտի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին՝ հարցվածների 75 տոկոսը:

Նմանատիպ նյութեր