Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրանի Բուշեհր նահանգում այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Վերջինի տվյալներով՝ կործանիչն ընկել է Թանգեսթան բնակավայրի տարածքում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն ունեցել է տեխնիկական խնդիրներ։ Երկու օդաչուները ողջ են մնացել։
Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։