2140 դիտում
23:35 01-08-2019
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ չեն ազդի Իրանի ազգային շահերի պաշտպանության նրա աշխատանքին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: Արտաքին գործերի նախարարի դեմ կիրառված պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա ԱԳՆ-ի ջանքերին և համալիր քայլերին, ինչպես նաև անձամբ նախարարի գործողություններին՝ իրանցի ժողովրդի ճշմարտացիության ապացուցման, ԱՄՆ կառավարության տնտեսական ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ իշխանությունները Ջավադ Զարիֆին ներառել են պատժանմիջոցների ցանկում: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս Զարիֆին չի համարում առաջնային կապ ապահովող. նա այդպիսին եղել է միջուկային գործարքի քննարկման ժամանակ, որից ԱՄՆ-ը դուրս է եկել:
Ավելի ուշ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ իրեն համարում են ամերիկյան օրակարգի սպառնալիք:
Նմանատիպ նյութեր
4946 դիտում
15:08 16-11-2016
ԱՄՆ-ն Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ընդունել
945 դիտում
17:07 30-06-2015
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոմահադ Ջավադ Զարիֆի հանդիպումը կկայանա վաղը
1123 դիտում
13:27 27-04-2024
Դինա Տիտուսն ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Այս բաժնից
1465 դիտում
10:51 30-01-2025
Ավիավթարի 18 զոհերի դիերը հանել են Պոտոմակ գետից
1270 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր
1114 դիտում
23:10 29-01-2025
Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում