211652_close_icon

ԱՄՆ-ն Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ընդունել

views-count5036 դիտում article-date 15:08 16-11-2016
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանության է արժանացրել օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի կառավարության, ինչպես նաև նրան օժանդակող Ռուսաստանի ու Իրանի համար։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։ Պալատի՝ արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը նշել է, որ պատժամիջոցները ուղղված կլինեն տնտեսական սեկտորին, որը անհրաժեշտ է լինում Սիրիայի համար մարտական գործողություններ վարելու հարցում։ Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ-ի նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի նրանց նկատմամբ, ովքեր սիրիական իշխանություններին օգնում են հասանելիություն ստանալ քիմիական զենքի, բալիստիկ ու թևավոր հրթիռների հարցում։ Պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա, ովքեր Սիրիայի կենտրոնական բանկին կօգնեն ֆինանսապես, նյութապես ու տեխնիկապես։

Նմանատիպ նյութեր