211652_close_icon
views-count31403 դիտում article-date 19:22 01-08-2019

Երեկ Լոռու մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել «Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» գրասենյակի փաստաբանը, մոնիտորինգի մասնագետն ու տեղի պետական քոլեջի դասախոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 31-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes G 500-ը վարել է Արևաշող գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արա Մակարյանը, իսկ Daewoo Nixia-ն վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Միխայիլ Գևորգյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Մ. Գևորգյանը և նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 30-ամյա Անի Չատինյանը, 37-ամյա Մարիետա Թեմուրյանը և 62-ամյա Վիկտորյա Դեմիրխանյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Daewoo Nixia-ն շահագործվում է «Եվրո» տաքսի ծառայության կողմից՝ որպես տաքսի, վիրավորներից Ա. Չատինյանն աշխատում է «Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» գրասենյակում՝ որպես փաստաբան, Մ. Թեմուրյանը՝ նույն գրասենյակում՝ որպես մոնիտորինգի մասնագետ, իսկ Կ. Դեմիրխանյանը՝ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես դասախոս։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/31/1131427/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ քաղաքում իրար էին բախվել Daewoo Nexia մակնիշի 34 TA 921 համարանիշի և Mercedes G մակնիշի 35 UP համարանշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes G-ն կողաշրջվել էր, իսկ Daewoo Nexia-ի վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ նորկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր