1434 դիտում
15:17 01-08-2019
ՔԿ նախագահը պարգևատրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կոմիտեի հետ սերտ համագործակցելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի մինի-ֆուտբոլի հավաքականին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«ԱՊՀ մասնակից պետությունների քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում ՀՀ Քննչական կոմիտեի հաղթանակը ապահովել եք նաև դուք՝ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով, ինչի համար շնորհակալ եմ ձեզ: Մեր համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ հետագայում ևս հաղթանակներ գրանցելու համար»,-ասաց ՔԿ նախագահը:
Կարևորելով առողջ ապրելակերպի զարգացումը՝ ՔԿ նախագահը հատուկ շեշտեց, որ Կոմիտեի ծառայողները աշխատանքային պարտականություններին զուգահեռ պետք է հետևեն ֆիզիկական պատրաստվածությանը:
Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ հաջորդ տարի ԱՊՀ մասնակից պետությունների ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա Հայասանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4346 դիտում
18:23 02-11-2016
ՀՖՖ նախագահը կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին
2480 դիտում
00:35 07-10-2015
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզչին Ռուսաստանի զինկոմիսարիատից ծանուցագիր է եկել
1604 դիտում
20:38 24-12-2015
Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչին կընտրեն ինտերնետ-քվեարկությամբ
Այս բաժնից
823 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
679 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
964 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին