3066 դիտում
09:01 01-08-2019
Ալավերդիում դժգոհությունները խորանում են. պղնձաձուլարանի վերագործարկման հարցը մնում է չլուծված․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակվել: Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։
«Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաև իշխանությունների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե ոչ մի նկատելի քայլ չի կատարվում։
Նրանք դժգոհում էին նաև իրենց պատգամավորներից, որոնք ժամանակին ճոխ խոստումներ էին տվել, իսկ հիմա դրանց մասին մոռացել են:
Ի դեպ, տեղացիները նշում էին, որ ներկայումս ողջ քաղաքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բնակչության 90 տոկոսը կքած է վարկերի տակ, իսկ վարկառուների մեծ մասի վարկային պատմությունները դասակարգված են՝ նրանք գտնվում են «սև» ցուցակներում։
Թերթի զրուցակիցներից մեկը, որպես քաղաքի մտավորականության ներկայացուցիչ, նշեց, որ ալավերդցիները պատրաստվում են հերթական անգամ նամակով դիմել կառավարությանը՝ գործարանի վերագործարկման հարցով: Նա նաև հավելեց, որ քննարկվում է բողոքի էլ ավելի մեծ ցույցեր կազմակերպել՝ գուցե նաև ճանապարհներն ու երկաթգիծը հերթական անգամ փակելով։ Իրավիճակի ծանրությանը գումարվում է նաև քաղաքի ճանապարհների խայտառակ վիճակը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6488 դիտում
09:03 23-10-2018
Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են․ «Փաստ»
1109 դիտում
13:03 20-04-2015
Իրանի պատժամիջոցների հանման հարցը չլուծված է մնում. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»