Իրանի պատժամիջոցների հանման հարցը չլուծված է մնում. ՌԴ ԱԳՆ
Մինչ հիմա չլուծված են մնում Իրանի վրայից պատժամիջոցների հանման, կարգուկանոնի և հետևողականության հարցերը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այն դեռ հարցականի տակ է: Շատ լուրջ գործընթաց է սպասվում, այդ թվում՝ քաղաքական, որպեսզի լուծվի համապարփակ համաձայնագրի խնդիրը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Լոզանում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման համապարփակ համաձայնագիրը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հունիսի 30-ը: