211652_close_icon
views-count19476 դիտում article-date 19:33 31-07-2019

Արտակարգ իրավիճակ Երևանում. խմելու ջուրը ողողել է մի քանի սեփական տների նկուղներ. Էրեբունու թաղապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը խոսքից անցան գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի և «Վեոլիա Ջուր» Փակ Բաժնետիրական Ընկերության Կենտրոն շահագործման մասնաճյուղի աշխատակիցները մեծ թափով սկսել են ջրագծի անցկացումը Երևան քաղաքի Տիգրան Մեծի նրբանցքի 15 շենքի՝ մի քանի սեփական տների տարածքում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԽՍՀՄ տարիներից գործող խմելու ջրի խողովակներն ամբողջովին դարձել են ոչ պիտանի. փթել են և դրա արդյունքում էլ ջուրը քանի օր է՝ լցվում է նկուղները՝ խարխլելով տան հիմքերը։ Բնակինչներն օգնության համար դիմել էին Էրեբունու թաղապետարան և «Վեոլիա Ջուր» ընկերություն, որտեղից պատասխանել էին, որ պետք է բնակիչները դիմում գրեն, և 10-15 օրվա ընթացքում հանձնաժողովը կքննարկի խնդիրը և որոշում կայացնելուց հետո պարզ կլինի իրենց հետագա անելիքները։ Սակայն երեկ Էրեբունու թաղապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը, բարի կամք դրսևորելով, չսպասեցին, թե երբ են բնակիչները դիմում գրելու. իրենք իրենց միջոցներով օգնության ձեռք մեկնեցին բնակիչներին և խոստացան կարճ ժամանակում վերացնել խնդիրը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Վեոլիա Ջուր»-ը պատրաստակամություն է հայտնել նոր ջրագիծ անցկացնել, իսկ Էրեբունու թաղապետարանն էլ ասֆալատապատելու է փորված հատվածը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր