ՊՍԺ-ն Նեյմարին պատրաստ է բաց թողնել ցանկացած ակումբ, բացի՝ «Բարսելոնայից»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» գործնականում անհնար է դարձել:
«Բարսելոնան» ըստ էության հաշտվել է այն մտքի հետ, որը բրազիլացու տրանսֆերն այս ամռանն իրականացնել չի հաջողվի:
Սակայն Նեյմարը ցանկանում է ՊՍԺ-ից հեռանալ հենց այս ամռանը: Նա ցանկանում է Մեսիի հետ միասին խաղալ: Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին վստահ է, որ մոտիվացիայի բացակայություն ունեցող խաղացողին կազմում պահելը ճիշտ չէ: Այդ իսկ պատճառով ֆրանսիական ակումբը պատրաստ է Նեյմարին բաց թողնել ցանկացած ակումբ, բացի՝ «Բարսելոնայից:
ՊՍԺ-ն մերժել էր բոլոր առաջարկները, որոնք ներկայացրել էր «Բարսելոնան»:
ՊՍԺ-ն Նեյմարի համար ցանկանում էր ստանալ 300 մլն եվրո, սակայն այդ գումարը կարող է իջնել մինչև 200 մլն: Բայց այդ հնարավորությունը չի տարածվում «Բարսելոնայի» վրա: