ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին բաց թողնել «Բարսելոնա», բայց պայմանով
«Բարսելոնան» և ՊՍԺ-ն սկսել են անմիջական բանակցությունները Նեյմարի տրանսֆերի շուրջ:
Ակումբները համաձայնեցնում են առաջիկա գործարքի պայմանները: ՊՍԺ-ին չի բավարարել Նեյմարի դիմաց Ֆիլիպե Կոուտինյոյին և 100 մլն եվրո վճարելու տարբերակը, նրանք ցանկանում են փոխարենը ստանալ Ուսման Դեմբելեին:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը ժամանակին Դեմբելեի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», նրան շատ բարձր է գնահատում և հենց նրան է ցանկանում տեսնել իր թիմում:
Ի սկզբանե «Բարսելոնան» նրան չէր ցանկանում վաճառել, սակայն ակումբի ղեկավարությունը եկել է եզրահանգման, որ ընդհանուր առմամբ այդ առաջարկը բավարար է, նրանք այժմ քննարկում են գործարքում Դեմբելեին ներառելու տարբերակը:
Ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով ՊՍԺ-ն կարող է ֆրանսիացուն վարձակալել՝ հաջորդ ամռանը տրանսֆերն ամբողջությամբ գնելու պարտավորությամբ: Դեմբելեն ինքը դեմ չէ փարիզյան ակումբ տեղափոխվելու առաջարկին: