Նեյմարին հորդորում են հեռանալ «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է իսպանական Sport.es-ը: Բրազիլացու մերձավոր շրջապատը նրան հորդորում է քննարկել նրա ծառայություններով հետաքրքրված ակումբների գերշահավետ առաջարկները:
25-ամյա բրազիլացու գործակալներն ու բարեկամները գտնում են, որ նա պետք է լքի կատալոնական ակումբը, քանի որ ստիպված է մնալ Լիոնել Մեսիի ստվերում ու անհատական պարգևների չի կարող հավակնել:
Նշենք, որ Նեյմարի պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականի ամառը: