Պարզվել է՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Մոսկվայում 4 բնակարան ունի
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Մոսկվայում անշարժ գույք ունի։ Այդ մասին հայտնել է Baza-ն։
Նշվում է, որ միապետուհուն են պատկանում Օբիդենսկի 1-ին նրբանցքի վրա գտնվող թիվ 10 շենքի 4 բնակարաններ։ Սեփականատերը հենց թագուհին է, բնակարաններից 3-ը գնվել են 2002, և 1-ը՝ 2003 թվականին, գտնվում են 1-ին, 2-րդ և 4-րդ հարկերում՝ ընդհանուր 839 քմ տարածքով։
Նշվում է նաև, որ թագուհին երբեք այդ բնակարաններում չի եղել։