211652_close_icon
views-count1175 դիտում article-date 14:36 30-07-2019

ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչությունում և ընդունել է քաղաքացու

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Խորհրդակցության ընթացքում ՔԿ նախագահը հանձնարարություն է տվել՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: «Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը: Հայկ Գրիգորյանը ընդգծել է, որ քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումը առաջնային խնդիր է. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի: Իրավաբանը հարուստ է իր գիտելիքներով»,- ասաց ՔԿ նախագահը: Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահն նաև ընդունել է գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող Շիրակի մարզի բնակչուհուն: ՔԿ նախագահը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում, իր անմիջական վերահսկողությամբ, կձեռնարկվեն անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Քաղաքացին շնորհակալություն է հայտնել Հայկ Գրիգորյանին՝ սրտացավ վերաբերմունքի և բարեխիղճ աշխատանքի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր