211652_close_icon
views-count1020 դիտում article-date 14:23 30-07-2019

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ Հրազդանի բաժին

Ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Արտավազ Հ.-ն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր