211652_close_icon
views-count128762 դիտում article-date 12:51 29-07-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ դեպքի վայր մեկնող հրշեջ-փրկարարները վթարի են ենթարկվել․ ավտոմեքենան գլորվել է ձորը․ օպերատիվ են գործել փրկարարներն ու Վանաձորի բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ 34-ամյա Ահարոն Սարգսյանը իր վարած Isuzu մակնիշի 712 VV 01 համարանիշի հրշեջ ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Սարգսյանը, ուղևոր Սպիտակ քաղաքի բնակիչ 38-ամյա Սիմոն Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի և Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ձորից, և օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Ա․ Մխիթարյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու վիրավորն աշխատում են ԱԻՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատում։ Եվ նրանք հերթական անգամ մեկնում էին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհի վայր, որտեղ վառվում էին մի քանի տոննա կշռով բենզատարներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր