211652_close_icon
views-count124821 դիտում article-date 08:51 29-07-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Այրվել է բենզին ու այլ իրեր տեղափոխող գնացքը. Դեպքի վայր է ժամանել 9 մարտական հաշվարկ. Կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թումանյան կայարանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարական վարչությունից 9 մարտական հաշվարկ, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվում է բենզին տեղափոխող գնացքը բենզինով բարձված 8 ցիստեռներով։ Կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից։ Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Գեւորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի մեծ թվով ծառայողներ, Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետ Սասուն Խեչումյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ալավերդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի բժշկի, նրանք տեղում իրենց գործողությունները կատարեն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող հրշեջ- փրկարարներից 2 հոգի վնասվածքներ են ստացել, ովքեր տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Նրանք են՝ 38-ամյա Սիմոն Այվազյանը և 33-ամյա Ահարոն Սահակյանը։ Վանաձորի բժիշկների շնորհիվ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։: Հրշեջներին օգնում էին նաև մեծ թվով քաղաքացիներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, և ում կամ որ ընկերությանն են պատկանում ցիստեռնները։ Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացաց է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը: Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 8 մարտական հաշվարկ, այնուհետև ևս 1 մարտական հաշվարկ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 337+
337+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր