Թուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումները 8 մարդու կյանք են խլել
Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Արթվին նահանգում տեղացող հորդառատ անձրևներն ու դրանց առաջացրած հեղեղումները 8 մարդու կյանք են խլել: Այդ մասին հայղորդում է Anadolu-ն:
Նահանգապետ Քեմալ Ջիրիթի խոսքով՝ ևս մի քանի մարդ անհետ կորել է: Սելերի հետևանքով նաև բնակելի տներ են քանդվել;
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ հորդառատ անձրևները դեռ 3 օր շարունակելու են տեղալ: