Հայաստանում տեղակայված ՌԴ զորքերը ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ են իրականացնում
Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգում անցկացվում են այրվածքների և ջերմային հարվածների կանխարգելման միջոցառումներ: Տեղեկացնում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում միջոցառումներն իրականացվում են մոտոհրաձգային վաշտերի հերթական պատրաստության շրջանակներում: Տեղակայված են արևից պաշտպանվելու հարմարանքներ, որոնք կահավորված են հանգստի համար նախատեսված պայմաններով, առկա է դեղորայքի և եռացրած ջրի անհրաժեշտ պաշար:
Ծառայության ժամերում ընթացակարգային փոփոխություններ են մտցվել՝ ցերեկային մարտական հերթապահության պարապմունքներն իրականացվում են մինչև ժամը 11:00-ն և 17:00-ից հետո: Բաց տարածքներում հերթապահության ժամանակահատվածը կրճատվել է մեկ ժամով: Նախաճաշին և ընթրիքին մատուցվող կերակուրների մեջ բարձրացվել է կալորիականությունը: Յուրաքանչյուր զինծառայող ապահովված է արևապաշտպան ակնոցով, անձնական ջրի տարայով և ամառային թեթև համազգեստով: