211652_close_icon
views-count4699 դիտում article-date 10:41 27-07-2019

Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են SSJ-100 ինքնաթիռների մատակարարման հարցը

Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկել են SSJ-100 ինքնաթիռների մատակարարման հարցը։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Բացի այդ, կողմերը քննարկել են МС-21 ինքնաթիռների մատակարարման, ինչպես նաեւ ուղղաթիռների համատեղ արտադրության հարցը։ Ավելի վաղ տեղեկացվել էր Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման առաջին փուլի ավարտի մասին։ Առաջին խմբաքանակի ներկրման համար 30 չվերթ է կատարվել։ Sukhoi Superjet 100 մերձմագիստրալային ուղեւորատար ինքնաթիռը առաջին անգամ թռիչք կատարել է 2008 թվականի մայիսին։ Ներկայում արտադրվել է մոտ 190 նման ինքնաթիռ։ Այդ ինքնաթիռի օտարերկրյա բաղադրամասերի բաժինը 80 տոկոս է։

Նմանատիպ նյութեր