1506 դիտում
23:06 25-07-2019
Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.5 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մասնավորապես՝ 2019-ի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3 տոկոսով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2019թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 7.4 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.0 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.1 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ նվազել է 5.5 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 176 հազար 783 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ գրեթե պահպանել է նախորդ տարվա ծավալները` կազմելով 3 մլրդ 495 մլն դոլար (աճը՝ 0.1 տոկոս): Ընդ որում՝ առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0.5 տոկոսով և կազմել է 1 մլրդ 173 մլն դոլար, իսկ ներկրումն ավելացել է 0.5 տոկոսով և կազմել է 2 մլրդ 321 մլն դոլար:
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
15:45 01-02-2022
2021-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում աճել է 5.8 տոկոսով. Գյուղոլորտը անկում է գրանցել 1,1 տոկոսով
2467 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
553 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից